Կորոնավիրուսով վարակակիրն իրեն դուրս է նետել Քութայիսիի COVID-կլինիկաներից մեկի չորրորդ հարկից, նա մահացել է մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Tabula.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:
Հաղորդվում է, որ հիվանդը բուժհաստատություն էր բերվել երկու օր առաջ:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 115 հոդվածի համաձայն, որը ենթադրում է «ինքնասպանության հասցնել»:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

