Հասարակություն 26 Մայիսի, 2016 • Սկսվել է ID քարտերի անվճար տրամադրման ակցիան

Այսօրվանից մինչ 2016 թ.-ի հունիսի 26-ը Վրաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ անվճար ID քարտ:

Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«ID քարտերը անվճար կարող են ստանալ 17 տարին լրացած քաղաքացիները: Դրա համար, քաղաքացիները պետք է դիմեն Արդարադատության Տուն, Պետական ծառայությունների զարգացման Գործակալություն, տարածքային ծառայություններ, կամ համայնքային կենտրոններ: Ակցիայի նպատակն է պոտենցիալ ընտրողների տվյալների հստակեցման խթանումը», — ասել է Ծուլուկիանին:

Նշենք, որ ակցիան նվիրված է Վրաստանի անկախության վերականգնման 25-րդ տարեդարձին:

Էդիտա Բադասյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝