Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների համար նոր՝ https://er.moh.gov.ge հարթակ է գործարկվել, որն արագ կարձագանքի վիրուսով վարակված հիվանդներին:
Նոր հարթակի գործարկման մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը` նշելով, որ նպատակն է ստեղծել լրացուցիչ հաղորդակցման հնարավորություն քաղաքացիների համար և նվազեցնել «112» համարին զանգերի քանակը:
Կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիները կարող են գրանցվել հարթակում, տեղեկատվությունը կփոխանցվի «112»-ին և կուղարկվի ընտանեկան բժշկին՝ հետագա մոնիթորինգի համար:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

