Հասարակություն 6 Օգոստոսի, 2021 • «Առողջապահության ոլորտն արդեն սպառման եզրին է»

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ առողջապահության ոլորտն արդեն մահճակալների քանակի սպառման եզրին է:

Ինչպես նշել է նախարարը, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսները գնալով սպառվում են:

«Առողջապահության ոլորտում մենք իրականում մահճակալների քանակի սպառման եզրին ենք: Իհարկե, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսը գնալով պակասում է: Նաև պետք է հաշվի առնել բժիշկների հոգնածությունը, ովքեր այս ռեժիմով աշխատում են ավելի քան մեկուկես տարի: Ես շատ հույս ունեմ մեր հասարակության իմաստության վրա, որ նրանք կկանգնեն առողջապահության նախարարության և յուրաքանչյուր բժշկի կողքին և, հետևաբար, ձեռնպահ կմնան կորոնավիրուսը խթանող գործունեությունից», – ասել է Տիկարաձեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝