Հասարակություն 31 Հուլիսի, 2021 • Կազբեգիում լանջից գետ ընկած զբոսաշրջիկին հաջողվել է փրկել

Վրաստանում փրկարարները փրկել են Կազբեգիի բարձրալեռ Ջութա գյուղի լանջից գետն ընկած զբոսաշրջիկին:

Այս դեպքը տեղի է ունեցել, երբ օտարերկրյա զբոսաշրջիկների 15 հոգանոց խումբը Ջութայից ուղեւորվում էր դեպի Աբուդելաուրի լիճ:

Փրկարարական խմբին կանչել էին լեռներ: Տուժածին պատգարակով հինգ կիլոմետր տեղափոխել են ձորակից դեպի մայրուղի, որտեղից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխել է բժշկական հաստատություն:

Ներկայումս զբոսաշրջիկի առողջությանը վտանգ չի սպառնում:

«Կանչը ստանալուն պես, Արտակարգ իրավիճակների կառավարման անձնակազմը գնացել էր նշված վայր: Դեպքի վայր ժամանած արձագանքման խմբի տվյալներով՝ զբոսաշրջիկը մոտ 120 մետր բարձրությունից գլորվել էր լանջով և ստացել տարբեր վնասվածքներ», — հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝