Տնտեսություն 22 Հուլիսի, 2021 • «Belavia» ավիաընկերությունը չվերթներ է սկսում Քութաիսիի ուղղությամբ

Օգոստոսի 4-ից «Belavia» ավիաընկերությունը կսկսի կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել՝ Մինսկ-Քութաիսի-Մինսկ երթուղով: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը:

Վրաստանի քաղավիացիայի գործակալություն ներկայացրած հայտադիմումի համաձայն, չվերթները կիրականացվեն մինչև այս տարվա հոկտեմբերի 27-ը՝ շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

«Այսօր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն ավիաընկերությանը այս ուղղությամբ չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել», — ասվում է հաղորդագրության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝