Քաղաքականություն 22 Հուլիսի, 2021 • ԱՄՆ պետդեպարտամենտ. «Վրաստանի դատական համակարգը դանդաղ, անարդյունավետ և պակաս թափանցիկ է»

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է զեկույց, որտեղ նշված է Վրաստանի նկատմամբ ներդրողների աճող անվստահության մասին: Դրա պատճառը դատական համակարգի անկախության վերաբերյալ հարցերն են հանդիսանում:

«Վրաստանում դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը խնդրահարույց հարց է մնում: Դատավորների նշանակման գործընթացների հետ կապված կասկածներն ազդում են դատական համակարգի նկատմամբ ներդրողների վստահության վրա: Շատ ներդրողներ կարծում են, որ Վրաստանի դատական համակարգը դանդաղ, անարդյունավետ և պակաս թափանցիկ է, որը նույնպես չունի իրավասություն: Այս հանգամանքը ազդում է ներդրողների վստահության վրա», — ասված է զեկույցում:

ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ, այնուամենայնիվ, Վրաստանը նախկինի պես պահպանում է տարածաշրջանում առաջատար դիրքերը բիզնեսի վարման մակարդակով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝