Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի, իրենք դիմել են Համակարգող խորհրդին՝ առաջարկելով խելամիտ շրջանակներում մտցնել սահմանափակումներ:
Սակայն, ըստ Գամկղրելիձեի, եթե երկրում համաճարակային իրավիճակը սրվի, նրանք կրկին անգամ կդիմեն Համակարգող խորհրդին՝ ավելի խիստ սահմանափակումներ գործարկելու առաջարկով:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը միշտ ավելի արմատական է այս հարցերում: Մենք ներկայացրել ենք առաջարկությունների մի ամբողջ ցանկ, որտեղ հիմնականը իմունիզացման և պատվաստման գործընթացը հնարավորինս ակտիվացնելն է:
Միևնույն ժամանակ, բնակչությունը պետք է իմանա, եթե համաճարակային իրավիճակը վատթարանա, իսկ նման միտումն ակնհայտ է, ապա Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը առաջարկով կդիմի ավելի խիստ սահմանափակումների ներդրման վերաբերյալ», — հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

