Հասարակություն 20 Հուլիսի, 2021 • Պատվաստվել կարելի է վարակից ապաքինվելուց 30 օր անց

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ կորոնավիրուսի դեմ կարելի է պատվաստվել կորոնավիրուսից ապաքինվելուց 30 օր անց:

Այդ մասին Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

«Ինչպես գիտեք, վարակվելուց հետո պատվաստման համար թույլատրվում է 120 օր: Այս շաբաթ այն կփոխվի և կկրճատվի մինչև 30 օր: Այսպիսով, բոլորը կարող են ավելի արագ պատվաստվել: Նախարարի հրամանը, հավանաբար, կստորագրվի այս շաբաթ», – նշել է Ամիրան Գամղրելիձեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝