Հասարակություն 16 Հուլիսի, 2021 • ԱՀԿ ղեկավարը չի բացառել Covid-19-ի արտահոսքի հավանականությունը լաբորատորիայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ շատ կարևոր է ստուգել, թե արդյո՞ք Ուհանի լաբորատորիան առնչություն ունի պանդեմիայի սկսվելու հետ և կոչ է արել Չինաստանին բաց համագործացության։ Նա հավելել է, որ ամբողջական տեղեկատվությունը թույլ կտա բացառել այդ վարկածը, գրում է ՌԲԿ-ն` AP-ին հղումով։

Նա ասել է, որ դեռևս վաղաժամ է բացառել այն վարկածը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է Covid-19 հիվանդությունը, առաջացել է չինական Ուհանի լաբորատորիայում և տարածվել է արտահոսքի պատճառով։

«Ես ինքս լաբորանտ եմ եղել, ես իմունոլոգ եմ, աշխատել եմ լաբորատորիայում և գիտեմ, որ միջադեպեր պատահում են։ Այդպես լինում է», — ասել է ԱՀԿ ղեկավարը։

Հեբրեյեսուսն ընդգծել է, որ շատ կարևոր է ստուգել, թե ինչ է տեղի ունեցել՝ հասկանալու համար, արդյո՞ք ինչ-որ կապ կա պանդեմիայի և լաբորատորիայի միջև։

2021-ի սկզբին ԱՀԿ հատուկ հանձնաժողովն այցելել է Ուհանի լաբորատորիա։ Արդեն փետրվարի սկզբին հրապարակվեցին նախնական արդյունքները՝ բացառելով վիրուսի ստեղծումը լաբորատորիայում։ Վերջնական զեկույցը հրապարակվեց մարտին, որտեղ նույնպես ասվում էր, որ լաբորատորիայում միջադեպի հետևանքով վիրուսի տարածման վարկածը «ծայրահեղ անհավանական է»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝