Հասարակություն 13 Հուլիսի, 2021 • «Երազանքի» գրասենյակի մոտ ակցիան ավարտվել է, ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու

«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ակցիան ավարտվել է: «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու:

Գրասենյակի մոտ հավաքվածները պահանջել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ կապված օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ:

ՆԳՆ տվյալներով, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 12 մարդու։

ՆԳՆ-ն տարածել է հետևյալ տեղեկատվությունը.

«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Թբիլիսիում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ ընթացող ակցիայի կապակցությամբ և առավելագույնս պաշտպանում են ցուցարարների անվտանգությունն ու հասարակական կարգը: Ակցիայի մասնակիցները դուրս են եկել հավաքների և արտահայտման ազատության մասին օրենքի շրջանակներից։ Այս փուլում ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 12 մարդու:

Մեկ անգամ ևս նախազգուշացնում ենք ակցիայի կազմակերպիչներին ապահովել, որ ակցիան չդառնա բռնի բնույթ և դուրս չգա օրենքով թույլատրված նորմերի շրջանակներից: Հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու է օրենքին համապատասխան», — ասված է հայտարարության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝