
Հուլիսի 2-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 339-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 518 դեպք կա, այլ պատճառով՝ 1 100։
Ապաքինվել է ևս 95 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216 977 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2 744 մարդ:
Հուլիսի 1-ին կատարվել է 3 656 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 192 578 թեստ է արվել: