Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, Pfizer պատվաստանյութը քաղաքացիներին հասանելի կլինի միայն կլինիկաներում, AstraZeneca-ն հասանելի կլինի միայն որոշ կլինիկաներում, իսկ Sinopharm և Sinovak պատվաստանյութերով կարող են պատվաստվել լրացուցիչ կազմակերպված կենտրոններում:
«Մենք նույնականացրել ենք այնպիսի շրջաններ, որտեղ, ցավոք, կլինիկական մասը քաղաքացիների համար ավելի քիչ հասանելի է: Մենք կփորձենք օգտագործել այլ ձևաչափ և կազմակերպել տարածքներ՝ զանգվածային պատվաստման համար: Նման մեկ օրինակ մենք ունենք արդեն Վրաստանում, մասնավորապես՝ Թբիլիսիում գտնվող «Հուալինգ» կենտրոնը:
Ցանկանում եմ հասարակության համար պարզաբանել, որ Pfizer պատվաստանյութը հասանելի կլինի միայն կլինիկաներում: Քանի որ դա կարևոր է՝ ելնելով որոշակի անվտանգությունից: AstraZeneca-ն նույնպես հասանելի կլինի որոշ կլինիկաներում: Իսկ Sinopharm և Sinovak չինական պատվաստանյութերով կարող են պատվաստվել լրացուցիչ կազմակերպված կենտրոններում: Սա այն տեղեկատվությունն է, որը մենք համաձայնեցրել ենք այս պահի դրությամբ», — հայտարարել է Տիկարաձեն:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

