Հասարակություն 30 Հունիսի, 2021 • Հայաստանում կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 60 մարդ, մահվան դեպք չի գրանցվել:

Հայաստանում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 095 դեպք, որոնցից 216 778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1099 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5 613 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝