Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, վարդապետ Անդրիա Ջաղմաիձեի խոսքով, Նինոծմինդայում տիրող իրավիճակը քննարկվել է Պատրիարքարանում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Ըստ Անդրիա Ջաղմաիձեի՝ Նինոծմինդայում նախատեսվում է կառուցել փոքր մանկատներ:
Ջաղմաիձեն հայտարարում է, որ համագործակցությունը կշարունակվի, որպեսզի հետագայում Նինոծմինդայում տեղակայված մանկատները համապատասխանեն միջազգային պահանջներին:
«Նինոծմինդայում նախատեսվում է փոքր մանկատներ կառուցել: Այստեղ ներկա բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել մասնակցել նոր մանկատների ստեղծման գործում: Համագործակցությունը կշարունակվի ապագայում ևս, այնպես որ Նինոծմինդայում կառուցված մանկատները համապատասխանեն միջազգային պահանջներին», — հայտարարել է Անդրիա Ջաղմաիձեն: