Հասարակություն 17 Հունիսի, 2021 • Ախալցիխեի 60-ամյա բնակիչը մահացել է կորոնավիրուսից

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսից: Հունիսի 16-ին, հիվանդանոցում մեկ ամիս բուժվելուց հետո, 60-ամյա կնոջ կյնաքը ցավոք չի հաջողվել փրկել:

Սկզբում նրան տեղափոխել են «Իմեդի» կլինիկա, իսկ նրա առողջության վատթարացումից հետո արդեն տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական կլինիկա, բայց նրանց փրկել չի հաջողվել:

«Պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկվել էր, և շուտով նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սկզբում նրա հիվանդությունն ասիմպտոմատիկ էր, մի քանի օր անց նրա մոտ տենդ նկատվեց, իսկ հետո դժվարացավ շնչառությունը», — ասում են հարազատները:

Շրջանային վարչակազմից հայտնել են, որ կինը բնակվում էր Ախալցիխեի մունիցիպալիտետում:

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 57-ի:

Նյութը՝ Tv9news.ge-ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝