Հասարակություն 13 Հունիսի, 2021 • Նինոծմինդայի մանկատունը չի փակվի, բայց պիտի համապատասխանի միջազգային չափանիշներին

Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Վարդապետ Անդրիա Ջաղմաիձեի խոսքով, այսօրվա նիստում որոշվել է, որ Նինոծմինդայի մանկատունը չի փակվի, բայց այն պիտի համապատասխանի միջազգային չափանիշներին:

Հանդիպումից հետո նա լրագրողներին պարզաբանել է, որ նիստում որոշվել է, որ որոշումը պետք է կայացվի երեխաների շահերը հաշվի առնելով:

«Այսօրվա հանդիպումը կայացավ Պատրիարքարանի, ԵՄ դեսպանի, Առողջապահության նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վրաստանի միջազգային գործընկերների նախաձեռնությամբ, ովքեր մտահոգ են երեխաների իրավունքներով: Մենք խոսեցինք Նինոծմինդայի մանկատան հետ կապված վերջին դժվարությունների և ոչ միայն այս մանկատան, այլ ընդհանուր առմամբ այն սկզբունքի մասին, որը ենթադրում է, որ ժամանակակից չափանիշները պետք է հաշվի առնվեն: Երկխոսությունն ու քննարկումը, որը տեղի ունեցավ այստեղ, շատ դրական էր եկեղեցու համար:

Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Մենք ուզում ենք շեշտել, որ կարևոր է անհարկի չչափազանցել ցանկացած խնդիր, ցանկացած սխալ արարք, որին կարող ենք հանդիպել, այդ թվում` մանկատան հետ կապված: Հույժ կարևոր է, որ ամբողջ հասարակությունը հաշվի առնի, որ առաջին հերթին երեխաների շահն է` իրապես տեսնել այդ խնդիրները: Որպեսզի չլինի չափազանցվածություն և նման հարցերի օգտագործումը քաղաքական որևէ նկատառումներից ելնելով, որպեսզի երեխաների շահերը չծածկվեն որևէ այլ շահերով: Այս թեման փակելու մասին խոսք լինել չի կարող, մենք խոսում ենք այն մասին, որ ժամանակին համընթաց հարմարեցնել այն չափանշները, որոնք ենթադրում են միջազգային ստանդարտները», — հայտարարել է Ջաղմաիձեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝