Քաղաքականություն 13 Հունիսի, 2021 • ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը հունիսի 14-16-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավայի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի և Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության պետական ​​նախարար Թեա Ախվլեդիանիի հետ:

Հելգա Շմիդտը կայցելի նաև օկուպացման գծի մոտակայքում գտնվող Էրգնեթի գյուղ և կմասնակցի Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների խմբի (IPRM) շրջանակներում հանդիպմանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝