Հասարակություն 7 Հունիսի, 2021 • Վերականգնմանը զուգահեռ կանաչապատվում է Ախալքալաքի կենտրոնական այգին

Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում Սպասարկման կենտրոնը իրականացնում է կանաչապատման աշխատանքներ:

Ներկայումս վերականգնողական աշխատանքներ են ընթանում Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում: Դրան զուգահեռ, այսօր Սպասարկման կենտրոնը սկսել է այգու կանաչապատման աշխատանքները: Այգու այն տարածքներում, որտեղ վերականգնողական աշխատանքներն արդեն ավարտվել են, Սպասարկման կենտրոնի աշխատակիցները լցրել են սեւահող:

sad1

Կենտրոնի աշխատակիցները ցանել են նախորդ տարվանից մնացած ցրտադիմացկուն սիզամարգի համար նախատեսված «Կանադա Գրին» -ը: Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, իրենք զբաղվելու են նաև այգու լուսավորությամբ:

sadd

Կանաչապատման համար սպասարկման կենտրոնին հատկացվել է 1000 լարիից մի փոքր ավելի: Բայց դեռ վերջնականապես որոշված չէ ծաղիկներ էլ կտնկվեն, թե միայն Կանադա Գրին ձեռք կբերեն, քանի որ զբոսայգու վերականգնման ընթացքում ծաղիկները կարող են թոշնել շինարարական փոշուց:

«Մեզ են հանձնել զբոսայգին լուսավորելու աշխատանքները, հները կհանենք և դրանց տեղում նոր լուսավորության սյուներ կտեղադրենք: Մոտ 10 սյուն եռակի լուսավորությամբ են, իսկ ընդհանուր առմամբ կտեղադրենք շուրջ 60 նոր լուսավորության սյուն և լուսամփոփ», — ասում է Արմեն Բիչախչյանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝