Քաղաքականություն 29 Մայիսի, 2021 • Գեորգի Գախարիա. «Ես երբեք ոչ ոքի նախագիծ չեմ եղել, և առավել ևս ապագայում չեմ լինի»

«Ես երբեք ոչ ոքի նախագիծ չեմ եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախագիծն է:

Գախարիայի խոսքով՝ ինքը կոմունիկացիա չի ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ:

«Ես երբեք ոչ ոքի նախագիծ չեմ եղել և առավել ևս չեմ լինի ապագայում։ Ես չեմ ունեցել հաղորդակցություն Բիձինա Իվանիշվիլիի հետ», — նշել է Գախարիան:

Ինչպես հայտարարում է Գեորգի Գախարիան, կուսակցության նպատակն է ընտրողների առավելագույն աջակցությունն ստանալ:

Նրա խոսքով՝ առաջիկայում ինքը կհանդիպի բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝