Հասարակություն 24 Մայիսի, 2021 • Խաս Բախչայից տաղավարը հասել է Տավշանկա

Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում ընթանում է վերակառուցում, տեղի իշխանությունները՝ Սպասարկման կենտրոնի հետ համատեղ, որոշել են այգուց հանել տաղավարը և տեղափոխել այն Տավշանկա լեռան (Ամիրանիս Գորա) ստորոտում գտնվող հանգստի գոտի:

Վերջին վերակառուցումից հետո՝ 8,5 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ տաղավարը տեղակայված էր Խաս Բախչա զբոսայգում: Այն տեղակայվել էր այն բանի համար, որ երիտասարդները ամռանը հավաքվեին և այնտեղ ֆուտբոլ ու այլ մարզական խաղեր դիտեին: Բայց տաղավարն ընդամենը մի քանի անգամ է ծառայել իր նպատակին: Մի քանի անգամ էլ հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվել էին տարբեր միջոցառումներ: Այս անգամ վերակառուցման ընթացքում անհրաժեշտ էր եղել ապամոնտաժել այն, և որոշվել էր տաղավարը տեղափոխել հանգստի գոտի:

111

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, տաղավարը տեղափոխելու որոշումը կայացվել է տեղական իշխանությունների եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանը:

«Տաղավարը ոչ մի բանի համար պիտանի չէ, և այն էսթետիկ տեսանկյունից գեղեցիկ չէր: Այգին կանաչապատում են, Ախալքալաքի քաղաքապետարանը որոշել է այնտեղից հանել այս տաղավարը: Մենք դրա համար հարմար տեղ ենք գտել Տավշանկայի վրա: Տեղն ընտրել ենք: Այդ վայրը շատ մոտ է գետին, տարածքապես հարթ է, այնտեղ հասնելը շատ դժվար չի լինի: Մենք ունեինք 5 տաղավար, իսկ սա դրանցից ամենամեծն է: Եվ անհրաժեշտության դեպքում, այնտեղ ավելի շատ մարդ կկարողանա հավաքվել»:

Տաղավարն իր նոր նպատակին ծառայելու համար անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ բան:

«Կա խնդիր՝ չկա սեղան և աթոռներ: Արդյունքում, մենք որոշեցինք, որ կլուծենք այս հարցը, կամ մեզ կֆինանսավորեն, կամ կգտնենք ինչ-որ մեկին և կխնդրենք, որ սեղան և աթոռ դնեն», — հավելեց Արմեն Բիչախչյանը:

Վերատպման կանոն