Հասարակություն 24 Մայիսի, 2021 • Մ. Խանչալիի բնակիչը՝ ում հարվածել էր ցուլը, մահացել է

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում մահացել է 52-ամյա հովիվը, որին հարվածել էր ցուլը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում, մայիսի 15-ին ցուլը հարվածել էր 52-ամյա հովվին: Կողերի հատվածում կոտրվածքներով և թոքերի վնասվածքով տուժածը սկզբից տեղափոխվել էր Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, այնուհետև ծանր վիճակի պատճառով՝ Թբիլիսիի Ալեքսանդր Ալադաշվիլիի կլինիկա, որտեղ էլ նա մահացել է:

Աղբյուրը՝ nor.ge

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝