Հասարակություն 23 Մայիսի, 2021 • Հայ գերիներին ազատելու պահանջով լուռ ակցիա Թբիլիսիում

Այսօր հայ գերիներին ազատելու պահանջով լուռ ակցիա է անցկացվել Թբիլիսիում:

Մեկ տասնյակից ավելի թբիլիսահայերի մասնակցությամբ Թբիլիսիում ակցիա է անցկացվել` Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով։

Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո, չնայած գերիների փոխանակման մի քանի փորձի, մինչև հիմա Ադրբեջանում են գտնվում հայ ռազմագերիներ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝