Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, համաձայն որի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին կտրամադրի մինչև 67 մլն դոլլարի դրամաշնորհ՝ այն 330 մլն դոլլարի հասցնելու հնարավորությամբ:
Վրաստանի կառավարության վարչությունում տեղի է ունեցել «Հանուն Վրաստանի կայուն զարգացման խթանման» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և «USAID» առաքելության տնօրեն Փիթեր Վիբլերը:
Արարողությունը բացեցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

