Քաղաքականություն 18 Մայիսի, 2021 • Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, Մոլդովայի արտաքին գործերի նախարար Աուրելի Չոկոյը Կիեւում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ «Ասոցացված եռյակ»:

Ստորագրելով հուշագիրը՝ երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները համաձայնվում են ստեղծել համատեղ կոորդինացման և համագործակցության ձևաչափ՝ «Ասոցացված եռյակ», որն ուղղված է երեք երկրների եվրոպական ինտեգրման հետագա զարգացմանը:

Հուշագրում բոլոր երեք երկրներն էլ ընդունում են, որ իրենց վերջնական նպատակը ԵՄ անդամակցությունն է՝ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի հիման վրա։ Իր հերթին, եռյակը կկատարի Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները` եվրոպական ինտեգրման վերջնական նպատակին հասնելու համար:

«Ասոցացված եռյակը» միասին կհամագործակցի եվրոպական ինտեգրման համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի իրագործումը և «Արևելյան գործընկերության» հետագա զարգացումը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝