Հասարակություն 16 Մայիսի, 2021 • Նինոծմինդայում ցուլը հարձակվել է հովվի վրա

Երեկ երեկոյան Մեծ Խանչալի գյուղում արոտավայրում ցլին արածեցնելիս ցուլը հարձակվել է ու վիրավորել հովվին:

Ըստ ռադիո NOR-ի աղբյուրի՝ 52 տարեկան հովիվը Մեծ Խանչալի գյուղի բնակիչ է:

Կողերի կոտրվածքներով և թոքերի վնասվածքով տուժածը տեղափոխվել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոց:

Ծանր վիճակի պատճառով, տուժածն Ախալքաալքի հիվանդանոցից տեղափոխվել է Թբիլիսի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝