Հասարակություն 16 Մայիսի, 2021 • Covid-19-ը Հայաստանում. մայիսի 16-ի տվյալները

Հայաստանում երեկ կատարվել է 3 160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 354-ով, գրանցվել է 9 մահվան դեպք:

Մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 220 860 դեպք, որոնցից 208 454-ն` առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 36 հազար 673 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1060 է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝