
Արդեն մի քանի օր է սկսվել է Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու վերանորոգման աշխատանքները։
Զբոսայգու վերանորոգման համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Նիու փրոջեկտ» կազմակերպությունը՝ 279 000 լարիով։
Վերականգնման ծրագրի համաձայն՝ Խաս Բախչա զբոսայգում կվերանորոգվեն արահետները, սովորական ասֆալտի փոխարեն կլինի սալահատակ, կվերանորոգվի նաև շատրվանը: Այգում կտեղադրվեն բացօթյա վարժասարքեր և կլինի նոր լուսավորություն, ինչպես նաև տարբեր այլ բաներ՝ այգին էլ ավելի գրավիչ դարձնելու համար:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում, որ այգում նորույթ կունենանք:
«Այգում այս անգամ երեխաների համար խաղահրապարակ չի ավելացվի, սակայն նորույթ ունենք, այգում մի անկյունի վրա կլինի մարզասրահ, ինչպես մեծ քաղաքներում։ Կփոխվի նաև այգու կենտրոնում գտնվող շատրվանը, ավելի մեծ ու սիրուն», – ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Ըստ Ունանյանի ամենադժվարը ստորգետնյա կոմունիկացիայի ճիշտ կատարելն է՝ լույսը, ջուրը, կոյուղին, խողովակները ամբողջությամբ փչացել են, արտաքինը այդքան էլ դժվար չի լինի։
Զբոսայգու աշխատանքները կտևի 3 ամիս։
Գայանե Ակոջյան