Հասարակություն 3 Մայիսի, 2021 • Կոթելիա գյուղից կորած երիտասարդները գտնվել են

Երկու օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեք երիտասարդին գտել են տեղի բնակիչները՝ Թեձամի հովտում:

Հարազատների խոսքերով, նրանք հայտնվել են Լևիտանա գյուղի մոտակայքի ճահիճներում և չեն կարողացել բարձրանալ:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղի բնակիչները արդեն երկու օր է փնտրում էին երիտասարդներին: Տեղացիների խոսքերով, իրենք դեպքի մասին հայտնել են փրկարար ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը երեկ, մայիսի 1-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝