Տնտեսություն 30 Ապրիլի, 2021 • Ախալքալաքում  կրկին աճուրդի են հանվել հողամասեր

«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարության ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին աճուրդ է հայտարարվել ինչպես կրկնվող 10, այնպես էլ նոր հողամասերի համար: Դրանցից մեկ հողամասը վարձով է տրվում, մյուս ինը՝ վաճառվում: Օբյեկտները՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերը, շրջանի տարբեր գյուղերում են և Ախալքալաքում:

«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում կառավարությունը հայտարարել է հերթական աճուրդը: Ախալքալաքի մունիցիպալիտետում այս անգամ վաճառքի է հանվել 9 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, որից ութը գյուղերում է, մեկը` Ախալքալաքում, իսկ մեկը` վարձով է տրվում :

Հողամասերը հետևյալն են.

— Ախալքալաքի Դ.Աղմաշենեբելիի փողոցում գտնվող 10380 քառ / մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և 7608 ք / մ տարածք ունեցող շինություններ, մեկնարկային գինը՝ 140 000 լարի :

— Կարծախ գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 93,040 քառ / մ, մեկնարկային գինը՝ 186 500 լարի։

— Կարծախ գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 127,558 քառ / մ, մեկնարկային գինը՝ 178 000 լարի:

— Ափնիա գյուղում 29110 քառ / մ հողամաս — մեկնարկային գինը ՝ 44 000 լարի։

— Գոգաշեն գյուղում 25056 քառ / մ հողամաս- մեկնարկային գինը՝ 31 500 լարի։

— Լոմատուրցխ գյուղում 10472 քառ / մ հողամաս — մեկնարկային գինը՝ 30 000 լարի։

— Վաչիան գյուղում 15905 քառ / մ հողամաս — մեկնարկային գինը՝ 29 000 լարի։

— Դիլիսկա գյուղում 179 396 ք / մ հողամաս (թռչնաֆաբրիկայի տարածքը) — մեկնարկային գինը՝ 680 000 լարի։

— Արագվա գյուղի մոտ 123 300 խորանարդ մետր ավազահանք, մեկնարկային գինը՝ 82 664 լարի։

— Նաև մեկ 14,087 քառ / մ հողամաս վարձակալվում է Կարծախ գյուղում` ամսական 55 լարի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

19 Օգոստոսի, 2025