Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից 10 197-ը՝ հակագենի արագ թեստով և 8 625-ը՝ PCR:
Դրականության ցուցանիշը. Օրական՝ 4,35%, վերջին 14 օրը՝ 2,98%, վերջին 7 օրը՝ 3,41%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 295 358 դեպք: Ապաքինվել է ևս 783 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 915:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 939 անձ:
Երկրում պատվաստվել է 29 184 անձ, օրական պատվաստվել է 1 530 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 310 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 982։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

