Քաղաքականություն 14 Ապրիլի, 2021 • Վաղը Հայաստանի նախագահը պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի

Վաղը՝ ապրիլի 15-ին պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի նախագահի պաշտոնական այցի մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Ըստ նախագահի աշխատակազմի՝ դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կայցելի Թբիլիսիի հայկական եկեղեցի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝