Կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը Վրաստանում է: Պատվաստանյութով բեռնված ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել անցած գիշեր: Pfizer պատվաստանյութը Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից:
Բժշկական անձնակազմի հետ միասին կարող են պատվաստվել այն անձինք, որոնց համակարգող խորհուրդը թույլատրել է: Պատվաստանյութը հասանելի կլինի 65 տարեկանից բարձր անձանց և բժշկական անձնակազմին, նրանք հնարավորություն ունեն ընտրություն կատարելու AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի մեջ:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվել է մարտի 15-ին:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

