Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում «Energo Pro Georgia»-ի 25 161 բաժանորդից 14 396-ը (58%) հունվարին օգտվել է կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից (մինչև 200 կՎտ/ժամ):

2021 թվականին 25 161 բաժանորդներից 3 392-ը (այն բաժանորդները, ովքեր սպառում են 200-ից 300 կՎտ/ժ, և սուբսիդիան ստանում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով տարբերությանը համապատասխան չափով) ստացել են սուբսիդիա:

Ախալքալաքում և Նինոծմինդայում կա 1461 կոմերցիոն բաժանորդ: Բայց Energo Pro Georgia-ն այս փուլում չունի տեղեկատվություն այն մասին, թե քանի կոմերցիոն բաժանորդ է ստացել սուբսիդավորում սակագնի տարբերության 50%-ի չափով:

Ըստ Energo Pro Georgia ընկերության մամուլի կենտրոնի՝ ընկերության հարավային մասնաճյուղի 169 866 բաժանորդից (Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա Ախալցիխե, Ադիգենի, Բորժոմի, Խաշուրի, Գորի) էլեկտրաէներգիայի սուբսիդավորում ստացել է 108 417 բաժանորդ:

Փետրվարին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից օգտվել է 25 161 բաժանորդից ընդամենը 14 396-ը, Ախալցիխեում և Ադիգենիում` 24 019 բաժանորդից՝ 15 266-ը, Ասպինձայում՝ 3 986 բաժանորդից՝ 2 353-ը, Բորժոմիում՝ 20 370 բաժանորդից՝ 11 398-ը, Գորիում՝ 54 706 բաժանորդից՝ 37 174-ը, Խաշուրիում՝ 41 624 բաժանորդից՝ 27 830-ը:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր նրանք, ովքեր սպառում էին 200 կվտ-ից պակաս էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետրից պակաս բնական գազ, ամբողջությամբ ֆինանսավորվում էին պետության կողմից, չորս ամսվա ընթացքում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար: Ֆինանսավորումը ներառում էր նաև աղբահանման և ջրի վճարները:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել սուբսիդավորել սպառողական սակագնի բարձրացված մասը: Սուբսիդիան տարածվել էր այն բաժանորդների վրա, ովքեր ամսական սպառում էին 300 կՎտ/ժամից պակաս էլեկտրաէներգիա:

Ըստ Energo Pro Georgia-ի մամուլի կենտրոնի՝ հունվարին ընկերության հարավային մասնաճյուղի 169 866 բաժանորդներից սուբսիդավորում է ստացել 11 694-ը:

Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ 25 161 բաժանորդից 3 392-ը, Ախալցիխե-Ադիգենիում՝ 24 019 բաժանորդից 1 557-ը, Ասպինձայում՝ 3 986 բաժանորդից՝ 361-ը, Բորժոմիում՝ 20 370 բաժանորդից՝ 1001-ը, Գորիում՝ 54 706 բաժանորդից՝ 3 276-ը, Խաշուրիում՝ 41 624 բաժանորդից՝ 2 107-ը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում «Energo Pro Georgia»-ի 25 131 բաժանորդից 12 431-ը (բաժանորդների գրեթե 50 տոկոսը) հունվարին օգտվել է կոմունալ ծախսերի պետական ֆինանսավորումից (մինչև 200 կՎտ/ժամ): Ընդհանուր առմամբ, ընկերության հարավային մասնաճյուղի 169 547 բաժանորդից փետրվարին սուբսիդավորում է ստացել 100 327-ը:

Բաժանորդների թիվն ամբողջ Վրաստանում, ովքեր ամսական սպառում է 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա՝ 1,2 միլիոն է, և միջին հաշվով պետությունը 17 միլիոն լարի (ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը մարելու համար:

Վրաստանում կա նաև 670 000 բաժանորդ, որոնք ամսական սպառում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: Պետությունը 27 միլիոն լարի (ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացրել նրանց ծախսերը մարելու նպատակով:

Փետրվարը կոմունալ ծառայությունների սուբսիդավորման վերջին ամիսն էր: