Հասարակություն 1 Ապրիլի, 2016 • Վթարի զոհ է դարձել միկրոավտոբուսի վարորդը

Մեկ մարդ զոհվել է Ասպինձա — Ախալքալաք ճանապարհի վրա, միկրոավտոբուսն ընկել է Թափառվան գետը:

Ինչպես հաղորդում է ռադիո «Nor»-ը այսօր մոտավորապես ժամը 18:00-ին Ասպինձա — Ախալքալաք ճանապարհի 57-կիլոմետրանոց հատվածում: Միկրոավտոբուսը խփելով ճամփեզրի արգելապատնեշին ընկել է Թափառվան գետը:

Կողքով անցնող վարորդները առաջին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, սակայն միկրոավտոբուսի վարորդը արդեն մահացած է եղել: Ականատեսների վկայությամբ մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին այնուհետև ընկել ձորը:

Վերատպման կանոն