Հասարակություն 12 Փետրվարի, 2021 • Վրաստան են փորձել ներկրել ավելի քան 24 տոննա վարակված կարտոֆիլ

Թուրք-վրացական սահմանի «Սարփի» մաքսակետում հայտնաբերվել է կարանտինային վտանգավոր հիվանդությամբ վարակված 24,5 տոննա կարտոֆիլ։ Այս մասին հայտնում են Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:

Բուսասանիտարական սահմանի վերահսկողության շրջանակներում ապրանքը ստուգվել է լաբորատորիայում: Հետազոտության արդյունքներով հայտնաբերվել է Synchytrium endobioticum ախտածին պաթոգեն սունկ, որը կարտոֆիլի քաղցկեղի պատճառ է հանդիսանում:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ կարտոֆիլի խմբաքանակը հետ կուղարկվի այն երկիր, որտեղից այն արտահանվել է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝