Հասարակություն 9 Փետրվարի, 2021 • Նինոծմինդայում մեքենան հարվածել է հետիոտնին և դեպքի վայրից փախուստի դիմել

Փետրվարի 9-ին՝ երեկոյան, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու: Տղամարդու վիճակը ծանր չէ: Նրան վրաերթի ենթարկած վարորդը անմիջապես հեռացել է դեպքի վայրից՝ չհետաքրքրվելով հետիոտնի վիճակի մասին:

Ըստ ականատեսների՝ մեքենան եղել է «Opel» մակնիշի:

Շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց: Այս մասին փոխանցում է Ռադիո NOR-ը:

Ախալքալաքի հիվանդանոցից JNEWS-ին հայտնեցին, որ տղամարդուն այս պահին հետազոտում է հերթապահ բժիշկը, տուժածի վիճակը ծանր չէ:

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ և պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝