Քաղաքականություն 7 Փետրվարի, 2021 • Իրավապահները Բաթումիում բերման են ենթարկել բողոքի երթի 11 մասնակիցների

Վրաստանի ՆԳՆ տվյալներով, Բաթումիում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով ձերբակալվել է 11 մարդ: Ըստ գերատեսչության, նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

Իրավապահները պնդում են, որ քաղաքացիները խախտել են սահմանված կանոնակարգերը:

Որոշ ժամանակ առաջ Բաթումիում՝ Հերոսների ծառուղում, աղմուկ էր բարձրացել: Առերեսումը տեղի էր ունեցել քաղաքացիների եւ իրավապահների միջեւ: Ձերբակալվել են «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Խաթունա Բերիձեն և մի քանի այլ անձինք: Նրանք երթ են կազմակերպել Հերոսների ծառուղու երկայնքով և բողոքել այսպես կոչված «պարետային ժամի» դեմ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝