Հասարակություն 24 Հունվարի, 2021 • Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 99 մլն-ի սահմանը

Աշխարհում կորոնավիրուսով ընդհանուր վարակակիրների թիվը հատել է 99 միլիոնի սահմանը: Այս մասին հրապարակում է worldometers պարբերականը:

Պարբերականի տվյալներով, համաճարակի սկզբից մինչև հիմա աշխարհում Covid-19-ից մահացել է 2 130 000 պացիենտ, իսկ ապաքինվածների թիվը հատել է 71.3 միլիոնի սահմանը:

Այս պահին աշխարհում Covid-19-ի ավելի քան 25,8 մլն ակտիվ դեպք կա:

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջատարնը ԱՄՆ-ն է, այնուհետև Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝