Քաղաքականություն 19 Դեկտեմբերի, 2020 • Զուրաբիշվիլի. Վրաստանը հպարտանում է, որ իր թեկնածուն ընտրվել է որպես Միջազգային քրեական դատարանի դատավոր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում արձագանքել է Գոչա Լորթքիփանիձեի` Հաագայի դատարանի դատավոր ընտրվելուն:

Ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանը հպարտ է, որ իր ներկայացրած թեկնածուն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավորի պաշտոնում:

«Վրաստանը հպարտանում է, որ իր թեկնածուն ընտրվել է որպես Հաագայի միջազգային քրեական դատարանի դատավոր», — գրել է նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Նշենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնում որպես թեկնածու առաջադրված Գոչա Լորթքիփանիձեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավոր:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝