2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի պահուստային ֆոնդից 18 անգամ գումարներ են հատկացվել տարբեր աշխատանքների և ծառայությունների համար, ծախսվել է 126 307 լարի:
Համաձայն 2014 թվականի «Վրաստանի ինքնակառավարման մասին» օրենքի, մունիցիպալիտետի պահուստային ֆոնդը չպետք է գերազանցի մունիցիպալ բյուջեի 2% -ը: Ախալքալաքի մունիցիպալիտետի պահուստային ֆոնդի գումարն այս տարի կազմում է 150 000 լարի:
Պահուստային ֆոնդից 126 307 լարի ծախսվել է 12 տարբեր կետերի վրա, այդ թվում՝ 3 ենթակառուցվածքային նախագծի վրա:
Ֆոնդի ծախսերը բաշխվել են հետևյալ կերպ.
— Ախտահանիչ միջոցների առք (4 անգամ)՝ 2200 լարի, 7050 լարի, 750 լարի և 150 լարի
— Անօթևան շների փոխադրման ծառայություն՝ 3000 լարի,
— Պետական տուրք (դատական գործեր)՝ 480 լարի,
— Քաղաքապետարանի ախտահանիչ գորգերի գնում՝ 900 լարի,
— Քաղաքապետարանի շենքի չորս անգամյա ախտահանման համար՝ 9000 լարի,
— Հանրային առողջապահության կենտրոնում ախտահանման միջոցառումների համար՝ 2000 լարի ,
— Ջրամբարը սատկած ձկներից մաքրելու համար՝ 2500 լարի,
— Ալյուրի գնում կարիքավոր ընտանիքներին բաժանելու համար` 23 960 լարի,
— Կումուրդո (Գումբուրդո) գյուղի ջրամբարը լցնելու համար՝ 14 373 լարի,
— Սուլդա և Դադեշ գյուղերում ջրամբարի վերականգնում՝ 5137 լարի,
— Մեծ Սամսար և Փոքր Սամսար գյուղերի ճանապարհի վերականգնում՝ 47 871 լարի
— Մերենիա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար ճանապարհի կամրջի վերականգնում՝ 6936 լարի
2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի մնացորդը կազմում է 23 693 լարի: Մունիցիպալիտետի 2021 թվականի պահուստային ֆոնդը նույնպես կազմում է 150 000 լարի: