Հասարակություն 2 Դեկտեմբերի, 2020 • Դիլիսկայի բնակիչները բողոքում են՝ գյուղի մի մասը խմելու ջուր չունի

Այսօր Դիլիսկա գյուղի բնակիչները բողոքի ցույցով եկել էին «Վրացական երազանք»-ի շտաբ: Նրանք ատգամավոր Սամվել Մանուկյանին ներկայացրեցին իրենց գյուղի տարիներով անլուծելի՝ ջրի խնդիրը։

Դիլիսկա գյուղի բարձրադիր վայրերում ապրող բնակիչներն արդեն 30 տարի է խմելու ջրի խնդիր ունեն։ Ինչպես իրենք են նշում ամեն անգամ դիմում են տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն՝ ապարդյուն։

«Մենք ունենք խմելու ջրի խնդիր, 30-40 ընտանիք այս ձմեռվա այս եղանակին խմելու ջուր չունի, ջրերը անտեղի բաց են թողնում, կարգավորելու հնար չկա, եկել ենք և խնդրում ենք, որ խնդիրը լուծեն, մեր ղեկավարությունն այս հարցերով զբաղվի, կարգավորեն, որ ջուր ունենանք, դա է մեր պահանջը», — JNEWS-ի հետ զրույցում ասացին բողոքի մասնակիցները։

Դիլիսկա գյուղի բարձրադիր վայրերի բնակիչները նույն խնդիրն ունեն նաև ամռանը՝ ոռոգման սեզոնին:

«Ամռան էլ երկու ամիս խմելու ջուր չենք ունենում, երբ ոռոգման շրջանն է սկսվում, ու էլի նույն խնդրի առջև ենք կանգնում: Մեր պահանջն է, խնդրանքը, որ զբաղվեն խնդրով, կարգավորեն, բոլորն էլ ջուր ունենան, ոչ թե մեկը 10 հոգու ջուր օգտագործի, մյուսն ընդհանրապես չունենա։ Քանի տարի է այս խնդիրը կա, միշտ գալիս բողոքում ենք, խնդրում, պահանջում, բայց ընթացք ու կարգավորող չկա։ Ասում են ջրի փողը մուծեք, վարձը հավաքեցեք, բայց իչնպես կարելի է ջուր չօգտագործել, բայց՝ վճարել։ Բոլորն էլ տեղյակ են, ղեկավարությունը հերթով եկել գնացել են, բայց հարցը մինչև հիմա չի կարգավորվել», — ասացին Դիլիսկա գյուղի բնակիչները։

Դիլիսկայի բնակիչները հույս ունեն, որ նոր ղեկավարությունը խնդրին կծանոթանա և լուծում կգտնի։

Պատգամավոր Սամվել Մանուկյանը հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց և ընդունեց դիմումը։ Սակայն JNEWS-ի հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում
կապված այս խնդրի հետ, նա պատասխանեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել, քանի որ խնդրին ծանոթ չէ։

dimum

dimum storagrutyun

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հատուկ օր Ալաստանում

10 Օգոստոսի, 2025