Օտար երկրներից Վրաստան փոխանցված գումարային միջոցների ծավալը այս տարվա հունվարին կազմում է 66 500 000 դոլար, ինչը 11,8%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Ըստ Վրաստանի Ազգային բանկի վիճակագրության 2016 թվականի հունվարին Վրաստան է փոխանցվել 66 500 000 դոլար, ինչը 8 900 000 դոլարով քիչ է անցյալ տարվա հունվարից:
Ամենամեծ գումարային փոխանցումը կատարվել է Ռուսաստանից -19 000 000 դոլլար, Իտալիայից — 8 600 000 դոլար, Հունաստանից — 7 900 000 դոլար, Միացյալ Նահանգներից — 7 500 000 դոլար, իսկ Թուրքիայից — 4 300 000 դոլար:
2016 թվականի հունվարին Վրաստանից արտասահման փոխանցվել է 11 900 000 դոլար:
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության տվյալների 2016 թվականի հունվարին Վրաստանի արտաքին առևտրի ծավալը նվազել է 24% -ով: Արտահանումը նվազել է 22% -ով, իսկ ներմուծումը `25%-ով:
Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2016 թվականի հունվարին կազմել է 528 000 000 դոլար: Առևտրի արտահանման շրջանառության ծավալը 122 000 000 դոլար, իսկ ներմուծման ծավալը `4406 000 000 դոլար: