Հասարակություն 16 Նոյեմբերի, 2020 • Ջրագծի վթար Ախալքալաքում

Ջրագծի վթարի պատճառով Ախալքալաքի մի հատվածում ջրամատակարարումը դադարեցվել է: Ջրամատակարարումը կվերականգնվի 3-4 ժամ անց:

Ջրատարի վթարը տեղի է ունեցել Ախալքալաքի գերեզմանոցի մոտակայքում: Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնն աշխատում է վթարի վերացման ուղղությամբ: Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանի խոսքով, այդ աշխատանքների համար 3-4 ժամ կպահանջվի: Վթարի վերացումից հետո քաղաքում ջրամատակարարումը կվերականգնվի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝