Հասարակություն 13 Նոյեմբերի, 2020 • 4-րդ դպրոցի ցանկապատը քանդել են, հիմա վերականգնում են

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արդեն վերականգնում են Ախալքալաքի թիվ 4 դպրոցի ցանկապատը, որը քանդվել էր մեքենայի հարվածի պատճառով:

Պատին հարվածը հասցվել էր նոյեմբերի 12-ի երեկոյան: Ոչ ոք չէր տուժել: Բախման արդյունքում քանդվել է դպրոցի բակի ցանկապատի պատի մի մասը՝ կենտրոնական փողոցի կողմից:

Մեղավորներն իրենց վրա էին վերցրել պատի քանդված հատվածի վերականգնումը:

Վերականգնման աշխատանքներն իրականացվել են այսօր, սակայն դեռ չեն ավարտվել:

1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝