
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր առավոտից հակառակորդը շարունակում է հարձակման փորձերը արեւելյան, հարավ-արեւելյան ու հարավային ուղղություններում:
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, միայն առանձնակի ակտիվություն են դրսեւորել նշված ուղղություններում:
«Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ:
Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաեւ հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել եւ ոչնչացվել են»,- ասված է հաղորդագրությունում: