Հասարակություն 31 Հոկտեմբերի, 2020 • Սամցխե-Ջավախքում՝ 33, իսկ Ախալքալաքում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել

Այսօր, հոկտեմբերի 31-ին Ախալքալաքում կորոնավարակի 2 նոր դեպք է արձանագրվել։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 33 նոր դեպք, որից 20-ը՝ Ախալցիխեում, 2-ը՝ Ախալքալաքում, 2-ը՝ Ադիգենում, 2-ը՝ Ասպինձայում և 1-ը՝ Նինոծմինդաում, Բորժոմիում՝ 5:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 895 անձ։ Ախալցիխեում՝ 550, Բորժոմիում՝ 60, Ադիգենում՝ 39, Ասպինձայում՝ 76, Ախալքալաքում՝ 157 և Նինոծմինդայում՝ 93:

Վերջին մեկ օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացել է մեկ մարդ: Մանացածը Նինոծմինդայի բնակիչ է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝