
Այսօր, հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում կորոնավարակի 6 նոր դեպք է արձանագրվել։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 33 նոր դեպք, որից 23-ը՝ Ախալցիխեում, 6-ը՝ Ախալքալաքում, 2-ը՝ Ադիգենում և 2-ը՝ Նինոծմինդաում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 950 անձ։
Ախալցիխեում՝ 486,
Բորժոմիում՝ 61,
Ադիգենում՝ 57,
Ասպինձայում՝ 75,
Ախալքալաքում՝ 175,
Նինոծմինդայում՝ 96: