Հասարակություն 21 Հոկտեմբերի, 2020 • Զուգդիդի բանկերից մեկում զինված տղամարդը պատանդ է վերցրել

Զինված տղամարդը պատանդ է վերցրել Զուգդիդիի կենտրոնում՝ Գամսախուրդիա փողոցում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղերից մեկում, — հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:

Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործը զինված է հրազենով ու նռնակով: Նրա պահանջների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Պատանդ են ինչպես բանկի աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Տեղում մոբիլիզացված են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝