Հասարակություն 21 Հոկտեմբերի, 2020 • Վրաստանից դուրս գտնվող ընտրողները իրենց ընտրատեղամասը կարող են գտնել համացանցում

Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունը ստեղծել է արտերկրում ընտրատեղամասերի էլեկտրոնային ռեեստր: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Արտաքին գործերի նախարարությունը:

Նախարարության փոխանցմամբ՝ էլեկտրոնային ռեեստրի միջոցով Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են արտերկրում, հնարավորություն ունեն գտնել արտասահմանում բացված ընտրատեղամասերը, որտեղ նրանք կարող են քվեարկել 2020-ի հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Արտերկրում ընտրատեղամասերի էլեկտրոնային ռեեստրը հասանելի է հետևյալ էլ. փոստի հասցեով:

Բացի այդ, Վրաստանի քաղաքացիները, ովքեր գտնվում են արտերկրում, կարող են ծանոթանալ տեղեկատվությանը 2020 թ. հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և դրանց ազատ մասնակցության կարգի վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ «Ընտրություններ 2020» վեբ-կայքում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝